loaderBlue

0%

loaderWhite

0%

Մենք օգտագործում ենք cookie ֆայլերը ձեզ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

Եթե դուք շարունակեք օգտվել այս կայքից, մենք կհամարենք, որ դուք գոհ եք մեր Գաղտնիության քաղաքականությունից: Գաղտնիության քաղաքականություն

Ընդունել

01

Մեր Մասին

ՄԵՐ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դասական երաժշտության սպասված և նշանակալի միջոցառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Մրցույթը հիմնադրվել է 2003թ. հունիսի 6-ին` Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի դասական երաժշտության հենասյուն, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ: Մրցույթը, ամեն տարի մեկնարկելով Ա. Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, կոչված է բացահայտելու դաշնամուր, ջութակ, թավջութակ, դիրիժորություն մասնագիտացմամբ տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների (նախկինում ներառված էին նաև կոմպոզիցիա և վոկալ մասնագիտացումները):

Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն:

16 տարվա հարուստ պատմությամբ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդլայնել է մասնակից երկրների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Ռուսաստանը և ԱՊՀ անդամ այլ հանրապետությունները, ինչպես նաև՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և այլ երկրներ։

Ամենամյա միջազգային մրցույթն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը 2008 թվականից ղեկավարում է կոմպոզիտոր, վաստակավոր արտիստ, նախկինում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, կազմում են արվեստի և մշակույթի ականավոր գործիչներ Ջոնաթան Ֆրիման-Աթվուդը, Ռայնհարթ ֆոն Գուցայթը, Պավել Կոգանը, Էլիզբիետա Պենդերեցկան, Ալեքսանդր Սոկոլովը, Ալեքսանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկուիտը, Կոստանդին Օրբելյանը և այլք:

Իր պատմության շուրջ երկու տասնամյակի ընթացքում մրցույթը պատիվ է ունեցել ժյուրիի կազմում ընդգրկելու բազմաթիվ հայտնի արվեստագետների և երաժիշտների՝ Գրիգորի Ժիսլին (Մեծ Բրիտանիա), Ժան Տեր-Մերկերյան (Ֆրանսիա), Զահար Բրոն (Գերմանիա), Վլադիմիր Լանդսման (Կանադա), Ջասպեր Պեռո (Մեծ Բրիտանիա), Ռուստեմ Այրուդինով (Մեծ Բրիտանիա), Չուն Պան (Չինաստան), Բորիս Կուշնիր (Ավստրիա), Հարալդ Հերցլ (Ավստրիա), Սերգեյ Կրավչենկո (Ռուսաստան), Լյուսի Իշխանյան (ԱՄՆ), Ալեքսանդր Սոկոլով (Ռուսաստան), Սվետլանա Նավասարդյան (Հայաստան) և այլք։

Ի պատասխան աշխարհում COVID-19 համաճարակով պայմանավորված սոցիալական տեղաշարժի սահմանափակմանը՝ 2020թ. Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ձևաչափը վերափոխվեց՝ առաջին անգամ անցկացվելով առցանց: 2020թ. ջութակի մասնագիտացմամբ մրցույթն ամբողջապես տեղափոխվեց մրցույթի բոլոր պահանջներին համապատասխանող վիրտուալ տիրույթ՝ կիրառելով նաև արհեստական բանականության հնարավորությունները:

02

Նվագախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

03

Արամ Խաչատրյան

1903 - 1978 կոմպոզիտոր

04

Մեդիա Աջակցություն և Գործընկերներ

ՄԵԴԻԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ


ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎ. ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2020


05

Աշխատանք և Կամավորություն

Ներկա պահին թափուր աշխատատեղեր չկան